Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Հայաստանի արտաքին պարտքը նվազել է. ի՞նչ ճանապարհներով հնարավոր կլինի շարունակել նվազեցումը

hayastani-artaqin-partqe-nvazel-e-inc-janaparhnerov-hnaravor-klini-sarounakel-nvazecoume

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019թ.-ի մարտի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 488 մլն դոլար. այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 86.5 մլն դոլարով կամ գրեթե 2 տոկոսով։ 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ցուցանիշների վերաբերյալ նշեց հետևյալը. «Դրական կամ բացասական գնահատական տալ չեմ կարող, որովհետև, օրինակ,  հնարավոր է,  ըստ վարվող քաղաքականության, արտաքին պարտքն աճի, դրա փոխարեն տնտեսությունում լուրջ փոփոխություններ կատարվեն, և դա նպատակային լինի: Եվ պարտադիր չէ, որ շատ արագ նվազի պարտքը»:  

Ենթադրվում է, որ արտաքին պարտքը հնարավոր է եղել նվազեցնել ստվերային բիզնեսների բացահայտման արդյունքում բյուջե մուտք գործած միջոցների հաշվին: Պատգամավորի խոսքով, այսօր բացահայտումները շարունակվում են, և այն իրենից ենթադրում է հավելյան հարկային մուտքեր. «Կառավարությունը շատ լուրջ է տրամադրված ստվերի դեմ պայքարի հարցում, և մենք տեսանք, թե դրա դեմ պայքարելով` որքան թաքնված աշխատատեղեր ի հայտ եկան, և բնականաբար, դա հավելյալ հարկային մուտքեր է ենթադրում»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե   բացի ստվերում գործող բիզնեսի բացահայտումից, ինչ նոր աղբյուրների շնորհիվ են ավելանալու  հարկային մուտքերը և ինչ նոր  հնարավորություններ կլինեն արտաքին պարտքի  նվազեցման համար, Մեխակյանն ասաց. «Իհարկե, այլ աղբյուրներ ևս կան, դա նոր տեխնոլոգիաների կիրառումն է, նոր աշխատատեղերի բացումը, արտաքին առևտրի ընդլայնումը և մի շարք այլ գործոններ: Եվ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ արվում են:  Ասեմ, որ բիզնես գործունեություն ծավալելու վերաբերյալ մեծ հետաքրքրություն կա բիզնես սեկտորից: Բիզնես ներդրումային ծրագրերի մի մասը կառավարությունում է քննարկվում: Ինձ էլ, որպես պատգամավոր, շատ բիզնեսմեններ են դիմել, ասելով, որ հետաքրքրված են, ես էլ իրենց ուղղորդել եմ դեպի կառավարություն», -իր խոսքը եզարափակեց պատգամավորը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ