Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայաստանի ազգային գրադարանը եզակի գրքերով է համալրվել

am
hayastani-azgayin-gradarane-ezaki-grqerov-e-hamalrvel

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է եզակի գրքերով: Գրքահավաք, մանկավարժ, Պոլսո «Ակոս» թերթի աշխատակից Նորայր Տատուրյանը գրադարանին է նվիրել Կ. Պոլսում 1873թ. հրատարակված «Գործք առաքելոց» (Թուղթք Պօղոսի Առաքելոյ, Թուղթք Կաթուղիկեայց, Յայտնութիւն Յովհաննու Առաքելոյ) և Նյու Յորքում 1873թ. լույս տեսած «Ավետարանական քարոզներ» հոգևոր գրքերը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանից:

 

Գրադարանը, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Նորայր Տատուրյանին էր դիմել ժողովածուները էլեկտրոնային ձևաչափով ձեռք բերելու խնդրանքով, սակայն գրքերի հավաքորդը, իր խոսքով, որոշել է, որ այդ արժեքավոր գրքերի տեղը հենց Հայաստանի ազգային գրադարանն է և մեծ սիրով գրադարանին նվիրեց բացառիկ հրատարակությունները:

 

Նկարները՝ գրադարանի ֆեյսբուքյան էջից: 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ