Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հայաստանի ազգային հավաքականը գեղեցիկ հաղթանակ տոնեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հանդեպ

am es
hayastani-azgayin-havaqakane-gexecik-haxtanak-tonec-bosnia-e-hercegovinayi-entranou-handep

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում ուժերը չափեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։ Մեր տղաները իսկական տոնի վերածեցին այս հանդիպումը։ Մեր թիմը 4-2 հաշվով հաղթեց Բոսնիային և վաստակած 9 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով ՝

 

Հայաստան` 16. Արամ Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 6. Կառլեն Մկրտչյան, 10. Գևորգ Ղազարյան, 11. Տիգրան Բարսեղյան, 13. Կամո Հովհաննիսյան, 15. Հայկ Իշխանյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան:

 

Բոսնիա` 12. Իբրահիմ Շեհիչ, 3. Բիչակչիչ, 4. Տոդորովիչ, 5. Կոլոշինաց, 7. Բեշիչ, 8. Վիշչա, 10. Պյանիչ, 11. Ջեկո, 13. Ցիմիրոտ, 14. Գոյակ, 17. Զուկանովիչ։

 

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին մեր հավաքականի ավագը բացեց հանդիպման հաշիվը ՝1-0, բայց մինչ ընդմիջում մեր տղաները չկարողացան անառիկ պահել սեփական դարպասը՝ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն առաջին խաղակեսում հավասարեցրեց խաղի հաշիվը։

 

Երկրորդ խաղակեսն անցավ անչափ թեժ ու հետաքրքիր պայքարում։ 66-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի փոխանցումը շեշտակի հարվածով իրացրեց Մխիթարյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Գոլից հետո Բոսնիան անցավ գրոհի՝ 70-րդ րոպեին Սեադ Կոլաշինացի փոխանցումն իր տրամաբանական ավարտին հասցրեց Գոյակ՝ հաշիվը հավասարեցնելով:

Խաղավերջը մեր հավաքականի համար իսկական հեքիաթի վերածվեց։ Նախ 77-րդ րոպեին խաղի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի փոխանցմանն այս անգամ արձագանքեց եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Իսկ ահա մրցավարի ավելացրած ժամանակահատվածում Մխիթարյանն իր ֆանտաստիկ գործողություններով ստիպեց բոսնիացի կիսապաշտպան Լոնկարին գրավել սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 4 -2:

 

Այս հանդիպումն իսկապես ֆանտաստիկ էր, այս խաղին հայ երկրպագուները շատ երկար էին սպասել։

Շնորհավորում ենք բոլորին գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ