Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

am
hayastani-azgayin-havaqakane-sksel-e-marzakan-havaqe

Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները:

Մեր ընտրանին նախ Երևանում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ, ապա կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին:

ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքական հրավիրված 25 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չի միացել Տիգրան Բարսեղյանը, ով կժամանի ուշ երեկոյան: Ժամը 18:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ