Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայաստանի ազգային պատկերասրահը 4-12 տարեկան երեխաների համար ամառային դպրոց է կազմակերպում

am
hayastani-azgayin-patkerasrahe-4-12-tarekan-erexaneri-hamar-amarayin-dproc-e-kazmakerpoum

2019թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է 4-12 տարեկան երեխաներին` մասնակցելու ՀԱՊ ամառային դպրոց 2019-ին։ Այս տարի նախապատրաստվել են երեք տարբեր դասընթացներ`
«Հին ծրագրեր» 04.06-20.07.2019
«Նոր ծրագրեր» 04.06-20.07.2019
«Ամենից ամենա» 04.07-08.08.2019

Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան Պատկերասրահի հավաքածուների միջոցով ծանոթանալ հայ և արտասահմանյան արվեստագետների կյանքին և ստեղծագործություններին: Նրանց համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ nga_education@yahoo.com, մինչև ս․թ. մայիսի 20-ը, ժամը՝ 17:00։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ