Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Հայաստանի Բարձրագույն խումբ. ի՞նչ է կատարվում մեր առաջնությունում

hayastani-barcragouyn-xoumb-inc-e-katarvoum-mer-arajnoutyounoum

Հայաստանի Բարձրագույն խմբի այս առաջնությունը բացառիկ է իր դիտարժանությամբ։ Եթե եվրոպական թոփ առաջնություններում միշտ անզիջում պայքար է ընթանում մինչև վերջին տուրը, ապա մեր առաջնությունը միշտ ունեցել է ֆավորիտ, և այդ ֆավորիտը մրցաշրջանի վերջին տուրերից առաջ արդեն ապահովել է  չեմպիոնությունը։ Նախկինում մեր ֆուտբոլը բացառապես մեկ մարդու քմահաճույքին  էր ծառայում, բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են, և Բարձրագույն խմբի ակումբներն ու ֆուտբոլիստները սկսել են բարելավել իրենց մրցելույթները։

 

Ակումբները պայքարում են եվրագավաթային ուղեգրի համար, իսկ եվրագավաթային խաղերը կնպաստեն ակումբների վարկանիշի բարձրացմանը, և մեր ֆուտբոլիստներն  ավելի լայն հնարավորություն կստանան իրենց դրսևորելու համար: Մեր տղաների համար ավելի իրական կդառնա եվրոպական առաջնություններ տեղափոխվելը։

 

32-րդ տուրից հետո առաջնության միաձնյա առաջատարն է Երևանի «Փյունիկը» վաստակած 55 միավորով:

 

Տուրի արդյունքները ստորև ՝

 

Արցախ ՖԱ - Փյունիկ 0-3

 

Բանանց -Արարատ 1-1

 

Շիրակ - Գանձասար 0-0

 

Արարատ-Արմենիա - Ալաշկերտ 2-1

 

«Փյունիկին» կրնկափոխ հետևում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան», որը առաջատարից հետ է մնում 3 միավորով:

 

3-րդ և 4-րդ հորիզոնակում գտնվող «Բանանցն» ու «Ալաշկերտը» մեկ խաղ պակաս են անցկացրել, և հաղթանակի դեպքում Երևանի «Բանանցը» մեկ միավորով առաջ կանցնի «Արարատ-Արմենիայից», իսկ «Ալաշկերտն» իր 46 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Ահա այսպիսի լարված ու հետաքրքիր պայմաններում է անցնում Հայաստանի Բարձրագույն խմբի այս առաջնությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ