Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների մասին

am
hayastani-e-adrbejani-ag-naxararneri-vasingtonoum-kayacac-handipman-ardyounqneri-masin

Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփել է «Հայացք» վերլուծական կենտրոն տնօրեն, վերլուծաբան Աննա կարապետյանը: Նա արձանագրել է, որ հանդիպումը հստակ արդյունքներ չի տվել, ինչպես և ակնկալվում էր: Այդ թվում՝ որևէ քայլ առաջ չկա ապրիլի 15-ին համաձայնեցված հումանիտար ոլորտում քայլերի իրականացման առումով: Միաժամանակ, եղել է մտքերի փոխանակում բովանդակային հարցերի շուրջ:

«Արձանագրվում է, որ կողմերը հստակեցրել են իրենց դիրքորոշումներն ու ակնկալիքները հումանիտար և անվտանգային միջոցառումների առնչությամբ միջնորդների առաջարկների վերաբերյալ(դրանց մասին ասվել է նաև տարածաշրջանային արդյունքում տարածած հաղորդագրության մեջ): Հետաքրքիր է, թե որքանով են կողմերի մոտեցումներն ու ակնկալիքները մոտ իրար, և արդյոք կհաջողվի կյանքի կոչել պայմանավորված միջոցառումները: Այդ թվում, այստեղ սկզբունքայինը Արցախի լիարժեք մասնակցությունն է այդ միջոցառումներին:

Ուշագրավ է, որ չնայած Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարություններին, համատեղ հայտարարության մեջ չեն հիշատակվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Միաժամանակ, հիշատակվում է Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը օպերատիվ կապի հաստատման մասին:

Հաղորդագրության մեջ նաև ոչինչ չի ասվում քննարկումների կառուցողական միջավայրի մասին, ինչը վերջին շրջանում հաճախ էր արձանագրվում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների շփումներից հետո»,- նշել է նա:

Կարապետյանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, սակայն հանդիպմանը մասնակցել են միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը. «ԱՄՆ պաշտոնյաների հետ շփումները տեղի են ունեցել նախքան ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն ոչ միայն չի մասնակցել հանդիպմանը, այլև չի հանդիպել կողմերի հետ (ի տարբերություն Փարիզի և Մոսկվայի հանդիպումների, որոնց Ֆրանսիայի և ՌԴ-ի ԱԳ ղեկավարներն անձամբ մասնակցել են)»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ