Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավն անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր» (տեսանյութ)

am en es ru
hayastani-e-arcaxi-qaxaqakan-vernaxavn-ankaxoutyan-toni-artiv-aycelec-erablour-tesanyout

Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքական վերնախավն  Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Վեհափառը նաև աղոթք հնչեցրեց:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ