Հայաստանի և Արցախի ՔԿ-ների նախագահները քննարկել են կառույցների փոխգործակցության հարցեր

am es
hayastani-e-arcaxi-qk-neri-naxagahnere-qnnarkel-en-karouycneri-poxgorcakcoutyan-harcer

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու առթիվ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

ԱՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:

Իգոր Գրիգորյանը շրջել է Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի Հանրապետության նորաստեղծ քննչական մարմնի ձևավորմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ