Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում

am
hayastani-e-irani-artgorcnaxararnere-handipel-en-nyou-yorqoum

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի, բարձր գնահատեցին տարբեր մակարդակներում հանդիպումների և շփումների պարբերականությունը: Այս առնչությամբ անդրադարձ կատարվեց Հայաստանում հյուրընկալվելիք Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին և դրանցում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությանը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները միմյանց տեղեկացրեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ դիրքորոշումների և մոտեցումների մասին: Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ