Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ սահման չունենալը հավելյալ ջանքեր է պահանջում բոլորիցս. փոխվարչապետ

am
hayastani-eatm-i-het-sahman-counenale-havelyal-janqer-e-pahanjoum-bolorics-poxvarcapet

Երևանում մեկնարկել է Համաժողովի թեման կարևոր է Հայաստանի համար, քանի որ մենք պետք է հասկանանք մեր ռազմավարությունը տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների, լոգիստիկայի, ԵԱՏՄ-ի համար տրանզիտային գործունեության հարցում: Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վերջինս նշեց, որ այդ ռազմավարության մշակման համար խոշորագույն ներդրումներ են անհրաժեշտ, և որպեսզի դրանք մեզ համար շահավետ լինեն, պետք է հասկանանք այդ հարցում մեր աշխարհաքաղաքական դերը, նաև այն, թե ինչպիսի տրանզիտային դիրք է ունենալու Հայաստանն այս հարցում:  

«Հայաստանի տեսանկյունից այս հարցին նայելիս կարող ենք ասել հետևյալը՝ մենք միակ երկիրն ենք, որը ԵԱՏՄ անդամ է, բայց նրա կազմի պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունի: Սա, իհարկե, հավելյալ ջանքեր է պահանջում բոլորիցս, քանի որ սա հստակ ռեժիմ է, որը պետք է կարգավորվի»,- նշեց Գրիգորյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ