Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ կանանց ֆուտբոլի զարգացման ծրագիրն արժանացել է ՈՒԵՖԱ-ի հավանությանը

am
hayastani-foutboli-federaciayi-kananc-foutboli-zargacman-cragirn-arjanacel-e-ouefa-i-havanoutyane

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարները և առաջարկելով այն իրականացնելու ծավալուն ծրագիր: ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՀՖՖ-ի ներկայացրած առաջարկները եւ Հայաստանը, ևս 4 երկրների հետ միասին, ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության աջակցության ծրագրերում: «Հաշվի առնելով ձեր ներկայացրած հայտի բովանդակությունը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի զարգացման նկատմամբ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն ընդգրկվել է այն 5 ազգային ֆեդերացիաների թվում, որոնց հետ միասին ՈւԵՖԱ-ն կսկսի աշխատել այդ ծրագրերն իրագործելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Նադին Կեսլերի՝ ՀՖՖ-ին ուղղված նամակում: Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կիրականացվի կանանց ֆուտբոլի զարգացման հետևյալ ծրագրերը.

- կանանց ֆուտբոլի զարգացման ռազմավարության ծրագրի կազմում

- 5 տարեկանից սկսած մարզումային ծրագրերի հաստատում

- աղջիկների ֆուտբոլի տարբեր տարիքային առաջնությունների կազմակերպում եւ մասսայական ֆուտբոլի ծրագրի իրականացում

- տաղանդավոր երեխաների առաջընթացի համար հատուկ ծրագրերի իրականացում

- կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների կրթական ծրագրեր

- կանանց ֆուտբոլի ներուժ ունեցող համայնքներում աջակցության ծրագրերի իրականացում

- Հայաստանի բոլոր մարզկենտրոններում կիրականացվի «Տաղանդների կենտրոն» ծրագիրը. առավել տաղանդավոր ֆուտբոլիստուհիները պարբերաբար համատեղ մարզումներ կանցկացնեն հատուկ ծրագրերով:

Այս ծրագրերն իրականացվելու են ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ- ի ֆինանսական աջակցության միջոցով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ