Հայաստանի Հանրապետությունն այլևս հետդարձի ճանապարհ չունի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին:
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նոր կարգին՝ նշելով. «Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել:
Մեր նպատակադրումը հետևյալն է՝ քանի որ նաև կարևորագույն խնդիրը ներդրումային միջավայրի և ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր: Բայց հիմնականում մեր կոչը և պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային և այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանը»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարևոր է: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան», - եզրափակել է վարչապետը:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, սուբվենցիայի տրամադրման նոր կարգը, այդ գործընթացում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հնարավոր աջակցությունը և օրակարգային այլ հարցեր։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով։
- Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը չի կայանում NEW 9 MINUTES AGO
- Հայտնի են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
- Մայրենի լեզվի օր հռչակելը, կներեք, անհեթեթություն է, ծիծաղելի, մեզ համար ամեն օր մայրենի լեզվի օր է. Հենրիկ Հովհաննիսյան
- Ոստիկանները հետապնդել ու բռնել են գազաբալոններ գողացած տղամարդկանց
- Էրդողանի կոշտ ատելությունը և թավշյա սպառնալիքը
- Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
- Ինչպես ենք խոսում մեր մայերենի լեզվով՝ եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից. գնահատում են քաղաքացիները. հարցում (տեսանյութ)
- Airbus-տարածաշրջանային ղեկավար պատվիրակություն այցով կամփոփվեն Հայաստանի ծրագրային առաջարկները
- Բոլթոնի պլանը տապալվո՞ւմ է
- Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի. ՊԲ
- Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում Թուրքիան լայնածավալ զորավարժություն է անցկացնում
- Ինքնասպանություն Նուբարաշենի բանտում
- Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի
- Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կբարձրանա 4-5 աստիճանով
- Ժամանակավորապես դադարեցվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը
- Հավանության է արժանացել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
- Համո Սահյանը գրողներից խանդում էր միայն Վահագն Դավթյանին. այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է
- Արցախի ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել
- Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը
- Դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում
- Նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ
- Գործարկվել է վահանագեղձի հանգույցների մասին հայալեզու մասնագիտական կայքը
- Իրանում ՀՀ դեսպան Թումանյանն այցելել է «Ազադի» աշտարակի արվեստի և մշակույթի համալիր
- Սպառնալիքներ միշտ կան` ուղղված թե՛ ինձ, թե՛ վարչապետ Փաշինյանին. ԱԱԾ տնօրեն
- Խթանվում է այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում