«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է. վարչապետ

am
hayastani-kayoun-zargacman-gravakane-hamaynqneri-social-tntesakan-zargacoumn-e-varcapet

ՀՀ կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Այս մասին այսօր համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը:

«Համանքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, դրանց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում: Շատ կարևոր է արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում մենք պատկերացնում ենք այդ աշխատանքը»,- ասաց կառավարության ղեկավարը:

Փաշինյանը նշեց, որ համայնքներում գրեթե միշտ խոշոր բիզնեսները պատկանում են կա՛մ համայնքի ղեկավարին, կա՛մ տեղակալին, ինչը զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է հանրության կողմից:

«Ուզում են հստակ արձանագրենք, որ ինձ համար, ՀՀ կառավարության համար, հանրապետության ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող: Պետական ծառայությունը չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության հիմնական նպատակը պետք է լինի միայն հանրային հարստության բազմապատկումը և ոչ թե անձնային կամ խմբային: Կրկին ուզում եմ արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և դրանց շարունակություն չեն կարող լինել»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ