Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

am
hayastani-lragroxnere-krkin-kmasnakcen-litvayi-foutbolayin-mrcasarin

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 15-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։

Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Հիշեցնենք, որ նախորդ երեք տարիներին Հայաստանի լրագրողներն երեք անգամ էլ գրավել են 3-րդ տեղը եւ արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը «TotoGaming» բուքմեյքերական ընկերությունն է , հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ