Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 11.3%-ով

am
hayastani-mijazgayin-pahoustnern-avelacel-en-113-ov

2019 թվականի հունիս ամսվա դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ավելացել են 11.3%-ով՝ կազմելով 2 մլրդ 216.3 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019թ-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը:

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ փոխարկելի արտարժույթով ակտիվների պահուստներն աճել են 11%-ով՝ կազմելով 2 մլրդ 204.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամում ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) պաշարներն աճել են 110%-ով՝ կազմելով 11.6 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ