Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սկսվել. «Փաստ»

am
hayastani-nerqaxaqakan-kyanqoum-nor-zargacoumner-en-sksvel-past

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սկսվել: Մասնավորաբար, երեկ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց նոր հարթակ ստեղծելու մասին: 

Ակումբը կոչվում է «Վերնատուն», եւ այն, ըստ Մանուկյանի հայտարարության, խնդիր է դրել դառնալ հասարակական-քաղաքական հարթակ, որը կարող է նպաստել առկա խնդիրների հաղթահարման շուրջ առողջ միջավայրի ձեւավորմանը եւ հանրային կոնսոլիդացիային։

Ըստ նախնական տեղեկությունների, ակումբում ընդգրկված են հանրությանը բավականին ծանոթ գործիչներ տարբեր ոլորտներից:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, առաջիկայում նոր նախաձեռնություններ եւս սպասվում են, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կապված են լինելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ առավել ստույգ՝ վերջինիս ազատ արձակման պահանջի եւ, ինչպես վերջերս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էր ձեւակերպել, «երկրում իրավակարգի վերականգնման» համար։ 

Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն եկող շաբաթ այդ նախաձեռնություններից մի քանիսն ի հայտ կգան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ