Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիում

am en
hayastani-pari-petakan-ansamble-menahamergov-handes-e-ekel-tbilisioum

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը մենահամերգով հանդես է եկել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնում:

Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր այրեր, հայ և վրաց հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի անկախության 28-ամյակի առթիվ շնորհավորական խոսքով հանդես են եկել Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Վոլսկին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ