Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի այցելուների թիվը եռապատկվել է

am
hayastani-patmakan-mayraqaxaq-anii-aycelouneri-tive-erapatkvel-e

ՅՈՒԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի այցելող զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին եռապատկվել է։ Որպես «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» հայտնի Անին գրավում ու հիացնում է թե արտերկրից, թե Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին։ Մասնավորապես մեծ է «Արևելյան էքսպրես» («Doğu Ekspres») կոչվող Անկարա - Կարս երկաթուղով Անի ժամանող զբոսաշրջիկների հոսքը։ Տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Երթուղին որոշ դադարից հետո վերագործարկվել է 2018թ․ դեկտեմբերին, ուղևորության ընդհանուր տևողությունը Անկարայից մինչև Կարս տևում է գրեթե 25 ժամ։ Չնայած դրան՝ զբոսաշրջիկները մեծ հաճույքով են օգտվում այս գնացքից՝ պատմական քաղաքն այցելելու նպատակով։

«Արևելյան էքսպրեսով» Կարս եկած զբոսաշրջիկներից Մերվե Քարաջան նշում է, որ շատ է հավանում Կարսը և կցանկանար նորից այցելել։ «Գնացքով շուրջ 25 ժամ տևող մի ուղևորություն ենք կատարել և շատ գոհ ենք։ Ես չէի սպասում, որ Կարսն այսքան գեղեցիկ է։ Իսկ հատկապես Անիի մասին մտածում էի, թե այն ամբողջովին ավերակ է։ Սակայն դեռ շատ կանգուն կառույցներ կան։ Այս կառույցների՝ երկար տարիներ շարունակ կանգուն մնալու հանգամանքը մեզ վրա մեծ տպավորություն գործեց, հիացած ենք»։

Անին առաջին անգամ այցելող զբոսաշրջիկները ափսոսանք են հայտնում, որ ավելի վաղ չեն եղել այստեղ և կոչ են անում բոլորին՝ այցելել Անի։ Զբոսաշրջիկներին հատկապես հիացնում են Անիի Մայր տաճարն ու Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին, Աբլղարիբ Պահլավունու եկեղեցին։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ