Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանի վրա իրանական պատժամիջոցների ազդեցության մասին խոսել է ԱԳՆ խոսնակը

am en ru
hayastani-vra-iranakan-patjamijocneri-azdecoutyan-masin-xosel-e-agn-xosnake

Ուշադրությամբ հետևում ենք Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների արդյունքում ստեղծված իրավիճակին: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերջինս նշեց, որ արվում են համապատասխան գնահատականներ, որոնց հիման վրա համապատասխան քայլեր կձեռնակվեն:

«Այս փուլում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք վարում գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ՝ հստակորեն ներկայացնելու մեզ հուզող բոլոր հարցերը և բացատելու մեր գործողությունների տրամաբանությունը: Մեր հետագա քայլերն առավել մանրամասն կներկայացնենք այն ժամանակ, երբ իրադրության վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ