Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կայցելի Վրաստանը

am en ru
hayastaniag-naxarare-pastonakan-aycov-kaycelivrastane

Հուլիսի 24-ից 25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ