Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 20 տոկոսով, հայտարարել է Փաշինյանը

am en ru
hayastanic-artahanoume-eatm-erkrner-ajel-e-20-tokosov--haytararel-e-pasinyane

Եվրասական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանը դիտարկում է որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ նկատվում է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։

«Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։

Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում»,- նշեց Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։

«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է:

Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում են միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը. «Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ:

Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների շարքում կցանկանայի նշել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ