Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայաստանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսը Տյումենի մոտակայքում վթարի է ենթարկվել

am
hayastanic-omsk-ouxeorvox-mikroavtobouse-tyoumeni-motakayqoum-vtari-e-entarkvel

ՌԴ Տյումենի շրջանում երեկ երեկոյան ՃՏՊ է տեղի ունեցել, բախվել են Renault Logan մինիվենն ու Toyota մակնիշի միկրոավտոբուսը:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս-Ուրալ»-ից, Toyota մակնիշի միկրոավտոբուսը Հայաստանից դեպի Օմսկ էր ուղևորվում:

Լրատվամիջոցը, վկայակոչելով տեղակասն ԶԼՄ-ներին, հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Renault Logan-ի կին վարորդը: Վերջինս շրջադարձ է կատարել և բախվել միկրոավտոբուսին:

Վթարի հետևանքով Renault-ի վարորդը տեղում մահացել է: Մեքենայի մեջ գտնվող երեք ուղևորները, ինչպես նաև Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի վարորդը և երկու ուղևորները բժշկական օգնության կարիք են ունեցել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ