Հայաստանին էներգետիկայի նախարարություն անհրաժեշտ չէ

Այս շաբաթ հրապարակվեց կառավարության նոր կառուցվածքը, որտեղ այլևս գոյություն չունեն ոչ միայն Մշակույթի, Սպորտի ու Սփյուռքի նախարարությունները, այլև էներգետիկայի նախարարությունը։ ՀՀ-ի անվտանգության համար գերկարևոր այդ նախարարության լուծարումը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։
Միանգամից նշեմ, որ այն կցվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Այստեղ զարմանալի է ոչ միայն փաստը, որ լուծարվել է բուն նախարարությունը, այլ այն, որ դրա որոշ ստորաբաժանումներ միացրել են հենց Տարածքային կառավարման նախարարությանը` ավելացնելով <<ենթակառուցվածքներ>> բառը։
Այսինքն, չեն ցանկացել նույնիսկ պահպանել <<էներգետիկա>> անվանումը, ինչը` նշենք ռազմավարական նշանակություն ունի պետության համար, որը գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, անհրաժեշտություն ունի մշակելու էներգետիկ քաղաքականություն` պայմանավորված ազգային անվտանգության խնդիրներով։ Քիչ, թե շատ գրագետ կլիներ, եթե այդ նախարարությունը լուծարումից հետո միացնեին Էկոնոմիկայի նախարարությանը, որն իր գործառույթներով մոտ է այդ գերատեսչությանը և ճիշտ կլիներ այն վերանվանել Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարություն։
Այս կառույցները, գոնե կառուցվածքային առումով, իրար հետ կապված են, իսկ թե ինչ կապ ունի այս ամենի հետ Տարածքային կառավարման նախարարությունը և ինչու են, հատկապես, նրան կցել էներգետիկան, միաժամանակ, դրա անվանումից ջնջելով այդ անունը` կարելի է միայն տարբեր ենթադրություններ անել։ Իսկ ենթադրությունները լավագույնը չեն, քանի որ պարզ է դառնում, որ նախ այսօրվա ղեկավարությունը պատկերացում չունի, թե ինչ ասել է կառավարում ու, հատկապես, պետական կառավարում։
Վերջիններս էլ ավելի վատ են պատկերացնում էներգետիկ գործոնի կարևորությունը տարածաշրջանում և ՀՀ-ի ազգային անվտանգության համակարգում։ Ու սա իրականացվում է մի պետությունում, որը ունեցել է էներգետիկ երկարատև ճգնաժամ, տարածաշրջանում միակն է, որ ունի Ատոմակայան (դրա պահպանման շուրջ տարիներ շարունակ համառ պայքար է մղվում, իսկ Արևմուտքը հսկայական ջանքեր է գործադրում փակման համար)։
Էներգետիկայի նախարարության վերացումը նշանակում է, որ այսուհետև կվերանա նաև էներգետիկ` թե' ներքին, թե' արտաքին քաղաքականությունը, ու սա տեղի է ունենում դեպի Իրան վարչապետի այցի նախօրեին: Իսկ այդ պետության հետ հարաբերություններում էներգետիկան շարունակում է մնալ առաջնային։ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 80%-ը էներգետիկան է։ Ներկայումս կառուցվում է դեպի Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրական գիծը, ինչը հնարավորություն կտա մեծացնել էներգիայի արտահանումը և գազի ներկրումն այդ պետությունից: Ծրագրվում է նաև կառուցել հիդրոկայան Արաքս գետի ափին։
Հայաստանը չունի քիչ, թե շատ գրագետ էներգետիկ ռազմավարություն, ու որպես կանոն քաղաքականություն։ Փոխարենը, խորքային կախվածություն ունի Ռուսաստանից և դեռ պետք է էներգետիկ ոլորտում խորացնի հարաբերությունները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Նման խնդիրների պայմաններում այդ նախարարության լուծարումը կարող է հանգեցնել այս բնագավառում իրականացվող քաղաքականության լիակատար ձախողման։
- Ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձ կատարողների (տեսանյութ) NEW 6 MINUTES AGO
- Ադրբեջան-Եվրամիություն համաձայնությունը չի կայանում NEW 19 MINUTES AGO
- Արդարադատության նախարարն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
- Հայտնի են չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
- Մայրենի լեզվի օր հռչակելը, կներեք, անհեթեթություն է, ծիծաղելի, մեզ համար ամեն օր մայրենի լեզվի օր է. Հենրիկ Հովհաննիսյան
- Ոստիկանները հետապնդել ու բռնել են գազաբալոններ գողացած տղամարդկանց
- Էրդողանի կոշտ ատելությունը և թավշյա սպառնալիքը
- Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
- Ինչպես ենք խոսում մեր մայերենի լեզվով՝ եթերից կամ Ազգային ժողովի ամբիոնից. գնահատում են քաղաքացիները. հարցում (տեսանյութ)
- Airbus ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան
- Բոլթոնի պլանը տապալվո՞ւմ է
- Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի. ՊԲ
- Հայաստանի հետ սահմանամերձ շրջանում Թուրքիան լայնածավալ զորավարժություն է անցկացնում
- Ինքնասպանություն Նուբարաշենի բանտում
- Մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառվի
- Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ին կբարձրանա 4-5 աստիճանով
- Ժամանակավորապես դադարեցվել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը
- Հավանության է արժանացել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
- Համո Սահյանը գրողներից խանդում էր միայն Վահագն Դավթյանին. այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է
- Արցախի ՊԲ-ն հերքում է. Ադրբեջանը ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարք չի խոցել
- Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը
- Դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում
- Նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ
- Գործարկվել է վահանագեղձի հանգույցների մասին հայալեզու մասնագիտական կայքը
- Իրանում ՀՀ դեսպան Թումանյանն այցելել է «Ազադի» աշտարակի արվեստի և մշակույթի համալիր