Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանն ամենահիասքանչ վայրն է, որ կարող եք այցելել այս ամռանը. Matador Network

am en es
hayastann-amenahiasqanc-vayrn-e--or-karox-eq-aycelel-ays-amrane-matador-network

Ամերիկյան Matador Network կայքը, որը մասնագիտացած է զբոսաշրջության, մշակույթի ուղղությամբ, հոդված է նվիրել Հայաստանին՝ որպես լավագույն այցելության վայր այս ամռանը՝ այն վերնագրելով «Հայաստանն ամենահիասքանչ վայրն է, որ կարող եք այցելել այս ամռանը»։

Հոդվածում նշվում է, որ Ասիան այս ամռան ամենահայտնի ուղղություններից է, իսկ Հայաստանը, որը զբաղեցնում է յուրահատուկ մշակութային տարածք, որն ամբողջությամբ ոչ ասիական է, ոչ եվրոպական, աշխարհում ամենագեղատեսիլ վայրերից է, փոխանցում է Panorama.am-ը:

«Եթե ցանկանում եք, որ Ձեր հաջորդ արձակուրդը լինի իսկապես յուրահատուկ, ապա պետք է այցելեք Հայաստան։ Բացի այն փաստը, որ Քարդաշյաններն հայ են, ինչն ամենևին էլ երկրի մեղքը չէ, երկիրը հիմնականում հայտնի չէ։ Անկախ նրանից, այցելում եք լեռնային ցնցող լանդշաֆտներ, համտեսում եք հին ու համեղ խոհանոցը կամ ծանոթանում հարուստ պատմությանը, չեք զղջա՝ Հայաստանը դարձնելով Ձեր առաջին կանգառը Հարավային Կովկասում»,-ասվում է հոդվածում ու ներկայացվում Հայաստանի հին պատմությունն ու գեղեցիկ ավանդույթները։

Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որտեղ գտնվում է առաջին քրիստոնեական եկեղեցին. Էջմիածնի Մայր Տաճարը, որը կառուցվել է 301-303 թվականներին, մինչև օրս հայերի կրոնական կենտրոնն է։ Նշվում է Գեղարդի վանական համալիրի, Տաթևի վանքի մասին, հայկական հայտնի գորգերի մասին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ