Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ անելու է պատժիչ գործողություններ և դրա համար նաև պարգևատրելու է. Թևան Պողոսյան

hayastann-arajin-angam-haytararec--or-anelou-e-patjic-gorcoxoutyounner-e-dra-hamar-nae-pargeatrelou-e-tean-poxosyan

Ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում միշտ պայմանավորված է մեկ ընդհանուր խնդրով՝ անվատանգությամբ: Այս կարծիքին է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, ում դիտարկմամբ՝ ինչ փոփոխություննել էլ տեղի են ունենում Արցախի կամ Հայաստանի անվտանգային մարմիններում՝ հիմքում ունեն հաշվարկներ, թե ինչպես է այդ պարագայում ապահովվելու անվտանգությունը:

«Դրանից ելնելով էր, որ օրինակ Հայաստանում էլ շատ հաճախ անվտանգության ինստիտուտներում մնացին հին պրոֆեսիոնալները, այլ ոչ թե նոր դեմքեր եկան: Նմանատիպ խնդիրներ Արցախում է կան. այնտեղ կադրային բազան այնքան մեծ չէ, որ ամեն օր ինչ-որ փոփոոխություններ հնարավոր լինի կատարել, և տեղի ուենցող գործընթացներում անպայմանորեն հաշվարկված է անվտանգության բաղադրիչը»,- ասաց Պողոսյանը՝ խոսելով Արցախի անվտանգային մարմիններում տեղի ունեցած պաշտոնանկությունների և նոր նշանակումների մասին:

Անդրադառնալով այն հարցին, թե հիմա անվտանգության ի՞նչ խնդիրներ ունենք ՝ փորձագետը հիշեցրեց Արցախի ԱԳՆ-ի հունիսի 3-ի հայտարարությունը, որտեղ միջազգային հանրության առջև դրվում էր այն հարցը, որ անհրաժեշտ է վերջապես իրականացնել 2016 թ․ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ նրա դիտարկման հնարավորությունների ավելացման նպատակով։

Մյուս կողմից հատկանշական են նաև ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, որտեղ, կարծես առաջին անգամ, հանրային ձևով միջազգային հանրությանը տեղեկացվում էր, որ Ադրբեջանի կողմից խախտումների դեպքում հայկական կողմը իր պատժիչ գործողություններն է իրականացնելու. «Եթե հիշում եք Փաշինյանի հարցազրույցը Սանկտ Պետերբուրգում, նա ասաց, որ հայկական կողմը հետաքննություն է արել, ունի տեսագրությունները և դրանք տարամադրել է համանախագահներին: Այսինքն, մեր ունեցած հնարավորություններով հետաքննություն ենք արել և ձեզ տվել, բայց քանի որ դուք չեք արձագանքել, հիմա ձեզ հանրային ձևով տեղեկացնում ենք, որ անելու ենք պատժիչ գործողություններ և դրա համար նաև պարգևատրելու ենք»,- նշեց Պողոսյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ