Հայաստանն աշխարհի քաղաքակրթության օրրանն է. telemadrid.es

am en es ru
hayastann-asxarhi-qaxaqakrtakan-arajin-orrann-e-telemadrides

Իսպանական telemadrid.es լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանին՝ մի հետաքրքիր հոդված զետեղելով իր էջում.

Հոդվածագիրը գրում է հետևյալը.

Հայաստանն աշխարհի քաղաքակրթական առաջին օրրանն է, և մենք չէինք կարող չայցելել Հայաստանի Պատմության թանգարան, մի վայր, որը այցելուների վրա մեծ տպավարություն է գործում, ինչպես նաև, չէինք կարող չլինել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում:

Հայաստանի Պատմության թանգարանը երկրի կարևորագույն թանգարաններից մեկն է, ուր պահվում են, մոտավորապես, 400.000-ից ավելի իրեր՝ սկսած պոլեոլիթի (հին քարե դար) դարաշրջանից, մինչև մեր ժամանակները:

Ընդ որում՝ թանգարանում է պահվում հայտնի կաշվե կոշիկը, որն ունի 5.500 տարվա վաղեմություն ու համարվում է աշխարհի ամենահին կոշիկը:

Հայաստանի նորագույն պատմությանը տեղեկանալու համար, պարտադիր է նաև այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան: Այն ևս գտնվում է մայրաքաղաքում: Թանգարանը ու նրան կից գտնվող հուշահամալիրը` կառուցվել է ի հիշատակ 1.500.000 հայերի, որոնք կոտորվեցին 20-րդ դարասկզբին:

Կան պետություններ, որոնք հայերի կոտորածը համարում են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք, և դա է պատճառը, որ մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ընդամենը 27 երկրներ:

Հայաստանը աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է, դրա համար, չէինք կարող այս հրաշալի երկրից հեռանալ՝ առանց այցելելու Խոր Վիրապի վանք՝ հայտնի ուխտագնացության վայրը, ուր բանտված է եղել Հայոց Առաքելական Եկեղեցու Սուրբը՝ Հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորիչը ( 257 - 331):

Իսկ Արարատ լեռը, որն իր հրաշք պատկերով բացվում է վանքի դիմաց՝ սուրբ լեռ է, որտեղ իջել է Նոյյան Տապանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ