Հայաստանն ինձ գեղեցիկ հիշողություններ տվեց. Լուիս Մուշիկիվաբո

am
hayastann-inc-gexecik-hisoxoutyounner-tvec-louis-mousikivabo

Ես կցանկանայի ասել հետևյալը՝ ես չեմ գալիս հրաշքներ գործելու Ֆրանկոֆոնիայում: Ես նպատակ ունեմ այնպես անել, որ Ֆրանկոֆոնիան իր տեղն ունենա ու տարբերվի մյուս կազմակերպություններից: Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսի ժամանակ ասաց կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիս Մուշիկիվաբոն:

Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար՝ նշելով. « Ցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանին, որը ճանաչում էի և այս շաբաթների ընթացքում բացահայտեցի: Այս երկիրն ինձ գեղեցիկ հիշողություններ տվեց մարդկանցից, մայրաքաղաքից: մենք մեկնում ենք շատ լավ տպավորությամբ»:

Մուշիկիվաբոն նշեց, որ շատ կապված է Թունիսի հետ, այն երկրի, որտեղ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպվելու է 2 տարի անց և կազմակերպության 50-ամյակն է նշվելու:

« Տարիներ շարունակ հսկայական աշխատանք է կատարվել, բայց մենք առավել շատ ու լավ կարող ենք անել: Ես իմ ստանձնած մանդատն այդպես եմ ընկալում: Ես ստանձում եմ այս գործառույթները որպես աֆրիկյան քաղաքացի, բայց ես նաև համաշխարհային քաղաքացի եմ, և պատրաստվում եմ ամեն ինչ անել, որպեսզի բոլոր տաղանդները կարողանան արժևորվել: Կարծում եմ, որ այն կարգավիճակը, որտեղ գտնվում ենք, պահանջում է ավելի շատ նորարարություներ անել՝ շոշափելի արդյունքներ գրանցելու համար: Ես շատ երջանիկ ու ուրախ եմ, և կարծում եմ , որ կկարողանամ լավագույն գաղափարներն ուրվագծել Ֆրանկոֆոնիայի համար, կփորձեմ բարելավել կազմակերպության գործառույթները»,- ընդգծեց գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ