Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ պաշտպանված են ցանկացած ոտնձգությունից. զորավարժություններ՝ S-300-ների մասնակցությամբ (տեսանյութ)

hayastann-ou-arcaxn-amboxjoutyamb-pastpanvac-en-cankacac-otncgoutyounic-zoravarjoutyounnere-s-300-neri-masnakcoutyamb-tesanyout

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են նաև S-300 զենիթահրթիռային համալիրները:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զորամասը շուրջօրյա կրում է մարտական հերթապահություն՝ N 2 պատրաստականություն:

«Զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրներ, այնպես էլ արդիականացված զենիթահրթիռային համալիրներ»,- ասաց փոխգնդապետ Տոռոզյանը և հավելեց, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից:

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ