Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանն ու ԵԱՏՄ-ն

hayastann-ou-eatm-n

Ապրիլի 30-ին Երևանում սկսվում է Եվրասիական Տնտեսական Միության գագաթաժաղովը։ Ինչպես հայտնի է 2019թ․ Հայաստան է ստանձնել տնտեսական այդ միության նախագահությունը, և հերթական հավաքն այժմ տեղ է ունենում Երևանում։

Գագաթաժողովին մասնակցելու շրջանակում Հայաստան են ժամանում ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Նշենք, որ որպես կանոն այս ձևաչափով հանդիպումները շատ գործնական են, որոնց ընթացքում քննարկվում են այդ կառույցի ամրացման և զարգացման մի շարք խնդիրներ։

Հիմնական հարցերից մեկը, որը քննարկվում է վարչապետերի գագաթաժողովների ժամանակ դա ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժն է, ինչը ԵԱՏՄ-ի ստեղծման հիմնական գաղափարներից մեկն է։ Սակայն, այս սկզբունքը շատ հաճախ խախտվում է, ինչը հանգեցնում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև լարվածության։

Երևանյան գագաթաժողովի ժամանակ հիմնական քննարկվելիք թեմաներից է լինելու ԵԱՏՄ շրջանակում 2019թ․ կեսերից միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծման հարցը։ Սա էներգետիկ միասնական շուկայի ստեղծման համար կարևորագույն նախաձեռնությունն է, սակայն մինչ օրս էլ պարզ է միասնական այդ համակարգի ստեղծման ռիսկերը և հնարավորությունները։

Շատ մասնագետների կարծիքով, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում արտադրվող, համեմատաբար թանկ էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է կրճատվել։ Սա հիմնախնդիրներից միայն մի փոքր հատվածն է։

Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումից հետո, 2021թ․ նախաձեռնվում է ստեղծել գազի միասնական համակարգ ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Այստեղ նույնպես մեծ թվով հարցեր են առաջանում, արդյոք, միասնական շուկան կհանգեցնի՞ գազի գների նվազմանը, արդյոք, հնարավոր կլինի՞ առք ու վաճառքն իրականացնել ռուսական ռուբլով, թե՞ շարունակելու ենք միջպետական առևտրաշրջանառությունը հաշվարկել ամերիկյան դոլարով և այլն։

Հայտնի է նաև, որ Երևանյան գագաթաժողովում այլ հարցերի հետ միասին քննարկվելու է նաև արտադրության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, տեխնոլոգիաների տեղաշարժի խնդիրները և այլն։ Նմանատիպ օրակարգի նպատակն է ապահովել փոքր և միջին բիզնեսի ներգրավումը խոշոր, տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքներում։

Գագաթաժողովը նաև հայկական կողմի համար լավ հնարավորություն է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկելու Հայաստան մատակարարվող գազի գնի հարցը։ Ինչպես հայտի է, այս հարցի շուրջ ընթացող բանակցությունները դեռևս արդյունքներ չեն գրանցել, հետևաբար, բացառված չէ, որ 2020թ․-ից գազի գինը հերթական անգամ բարձրանա: Եվ ուրեմն, պետք է օգտագործել այս առիթը բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ