Հայաստանն ու Մալթան ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը

am
hayastann-ou-maltan-storagrel-en-ekamti-krknaki-harkoume-bacarelou-masin-hamacaynagire

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր  մալթացի գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առկա դինամիկ երկխոսության և դրա շրջանակներում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ: Այս առնչությամբ կարևորվեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, խորհրդարանական ձևաչափով երկկողմ արդյունավետ շփումների խթանումը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների իրականացումը, կրթական և մշակութային ոլորտներում փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության հեռանկարային ուղղություններ հանդիսացող առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում գործընկերության զարգացման և ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով համատեղ ջանքերով այդ ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փոխգործակցության նոր հարթակների ստեղծումը:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև եկամուտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին համաձայնագիրը: ԱԳ նախարարների բնորոշմամբ՝ համաձայնագրի ստորագրումն առաջնային քայլ է՝ երկու երկրների գործարար շրջանակներին առավել մերձեցնելու և նրանց համար համագործակցության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար», -ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ