Հայաստանն ունի կարևորագույն օրակարգ Վրաստանի հետ. ԱԳ նախարարը խոսել է ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ չքվեարկելու հարցին

hayastann-ouni-kareoragouyn-orakarg-vrastani-het-ag-naxarare-xosel-e-mak-oum-vrastani-naxacernac-banacei-dem-cqvearkelou-harcin

Նախօրեին տեղեակտվություն տարածվեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստին Հայաստանն առաջին անգամ չի քվեարկել Վրաստանի նախաձեռնած բանաձևի դեմ: Խոսքը վերաբերում է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևին Աբխազիայի եւ Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին, որին Հայաստանն ամեն տարի դեմ էր քվեարկում: Նշենք, որ բանաձևին միշտ դեմ է քվերակել Ռուսաստանի Դաշնությունը:

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք քվերակությանը չմասնակցելը նշանակում է Հայաստան-Վրաստան փոխահարաբերութունների նոր որակ, միջազգային հարթակներում համագերծակցության նոր մակարդակ կամ վերադարձ նախկին ջենթլմենական պայամանվորվածություններին, և արդյո՞ք մենք կարող ենք ակնկալել նման բարյացակամություն Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ:

ԱԳ նախարարը նախ ընդգծեց, որ Հայաստանն ունի ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ, ծավալուն օրակարգ, ձևավորված խորը հարաբերություններ: «Այդ օրակարգը մնում է  անփոփոխ: Մենք շարունակել և շարունակելու ենք մեր կառավարության ծրագրում ընդգծված այդ գերակայությունը, մենք շարունակելու ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- ասաց նա:

Այնուհետև նախարարը անցում կատարեց բուն հարցին՝ նշելով, որ Հայաստանը նաև ունի կարևորագույն օրակարգ Վրաստանի հետ՝ որպես հարևան պետություն. «Դա ևս ընդարձակ օրակարգ է, որն առնչվում է  տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Մենք առաջնորդվում ենք արտաքին քաղաքականության այս երկու կարևորագույն ուղղությունները համադրելով՝ մեր երկու շատ կարևոր բարեկամ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ