Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հայաստանում ահռելի քանակով հնագիտական տվյալներ են կուտակվել. Ադամ Սմիթ (տեսանյութ)

hayastanoum-ahreli-qanakov-hnagitakan-tvyalner-en-koutakvel-adam-smit-tesanyout

Հայաստանում վերջին 20-25 տարիներին հնագիտությունը մեծ զարգացում է ունեցել: Երբ 1992-ին եկա Հայաստան, այստեղ բավական բարդ իրավիճակ էր, և հնագիտությունը, կարծես թե, ամենակարևոր բանը չէր տվյալ իրավիճակում: Այս մասին նշում է Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը՝ նկատելով, որ այս տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կատարվել:

«Ես կառանձնացնեմ այդպիսի երեք փոփոխություն: Նախ, այս տարիներին մասնագիտությունն ավելի ու ավելի կարևորվեց, և բացի արտասահմանյան համագործությամբ ստեղծված արշավախմբերից, հիմա գործում են նաև հայկական արշավախմբեր, որոնք բավական բարձր մակարդակով են աշխատում:

Երկորրդ կարևորագույն առաջընթացն այն է,որ որ վերջին 20-25 տարիների ընթացքում տեխնոլոգիական շատ մեծ առաջընթաց է ապահովվել: Երբ մենք սկսում էինք աշխատանքը, փորձում էինք տարբեր միջոցներով՝ դիմելով National Geographic-ին կամ ամերկիկյան կազմակերպությունենրին, միջոցներ ձեռք բերել նմանատիպ հետազոտությունների համար: Իսկ հիմա դրանք դարձել են սովորական, և հիմա ահռելի քանակով տվյալներ են կուտակվել, որոնք հնարավորություններ են տալիս նորովի հասկանալու հնագիտական խնդիրները:  

Երրրոդ ձեռքբերումը մարդկային ներուժի զագացումն է: Եթե տարիներ առաջ հնագիտությամբ զբաղբող երիտասարդ գիտնականները շատ քիչ էին, ապա այսօր  նրանք էական դերակատարություն ունեն մասնագիտության զարգացման գործում»,- ասաց պրոֆեսորը:

 Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ