Հայաստանում ամուսնությունների թիվը նվազել է. ինչո՞ւ են հայ երիտասարդները խուսափում ամուսնությունից. հարցում (տեսանյութ)

hayastanoum-amousnoutyounneri-tive-nvazel-e-incou-en-hay-eritasardnere-xousapoum-amousnoutyounic-harcoum-tesanyout

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, ըստ քաղաքացիական կացության գրանցումների, 2017թ. հանրապետությունում արձանագրվել է ամուսնությունների 15 հազար 214 դեպք, որը 6.6%-ով նվազել է 2016թ. համեմատ: Փոխարենը՝ ամուսնալուծությունների դեպքերն աճել են 8%-ով և կազմել՝ 3 հազար 940:

Նշենք նաև, որ 2016թ. արձանագրվել է ամուսնությունների 16 հազար 294 դեպք, որը 7.4%-ով նվազել է 2015թ. համեմատ:

Ինչո՞ւ է տարեցտարի պակասում ամուսնությունների թիվը մեր երկրում, և որոնք են այն հիմնական խնդիրները, որ երիտասարդներն ուշացնում են կամ էլ առհասարակ խուսափում են ամուսնությունից: ՀԱՅ ՁԱՅՆ-ը թեմայի վերաբերյալ հարցում է իրականացրել Երևանի փողոցներում:

Հարցմանը մասնակից մեր համաքաղաքացիներից շատերը կարծում են, որ չամուսնանալուն նպաստող հանգամանքներից մեկը սոցիալական խնդիրներն են, ոմանք նշում են, որ ժամանակներն են փոխվել և հիմա մարդկանց մոտ վստահությունն է պակասում, մյուսներն էլ պնդում են, որ ամուսնության հարցում պետք չէ շտապել այնքան ժամանակ, մինչև չես կայացել, չունես ուսում և աշխատանք:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ