Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ավելուկի փառատոն

am en es
hayastanoum-arajin-angam-kackacvi-avelouki-paraton

Հունիսի 29-ին Գեղարքունիքի Վարդենիկ համայնքում տեղի է ունենալու Ավելուկի առաջիյ փառատոնը։ Միջոցառման ընթացքում պատրաստվելու և հյուրերին է ներկայացվելու ամեներկար ավելուկը, որը կգրանցվի Հայաստանի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում։

Փառատոնի ընթացքւոմ հնարավոր կլինի համտեսել Գեղարքունիքի ավանդական ուտեստները, Գավառի ավանդական փախլավան, Վարդենիկի կանեփով քյուֆտան, մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկի թարմ ապուրը, սարերի տապակած ուտելի բույսերը:

Հնարավորություն է ընձեռնվելու նաև Գեղարքունիքի և ՀՀ այլ բնակավայրերի սոցիալական ձեռնարկատերերին, գյուղական հյուրատնային ծառայություններին, օրգանիկ արտադրությամբ զբաղվող անհատների արտադրանքին ու նրանց գործունեությանը:

Կազմակերպիչները հայտնում են, որ զովաշունչ և հյուրընկալ Վարդենիկում պատվավոր հյուրեր են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ