Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես մեր ժողովրդի անկեղծ բարեկամի. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

am en ru
hayastanoum-cez-janacoum-en-orpes-mer-joxovrdi-ankexc-barekami-armen-sargsyane-snorhavorel-e-vladimir-poutinin

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: 

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական և այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության և տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային և փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում:

«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի և ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:

Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»,-ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ