Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայաստանում կանցկացվի Համադպրոցական գիտության փառատոն

am en ru
hayastanoum-kanckacvi-hamadprocakan-gitoutyan-paraton

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: 
Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագիրը, որի արդյունքները կներկայացնեն Փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական ծրագիրը կգնահատվի մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն ԱՄՆ-ում 2020 թվականի մայիս ամսին անցկացվող Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար:
Համադպրոցական գիտության փառատոնին ներկայացվող հետազոտական ծրագրերի ոլորտները տես Հավելված 2-ում

Ներկայացվող ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.
• ավագ դասարանի աշակերտների կողմից առաջադրված և իրականացված, 
• մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականանալի,
• նոր և նախկինում չիրականացված

Համադպրոցական Գիտության Փառատոնի ժամանակացույց.
• սեպտեմբեր 2019թ. – հայտերի ընդունում
• հոկտեմբեր 2019թ. – ծրագրերի քննարկում, խորհրդատուի ընտրություն 
• հոկտեմբեր 2019թ. – մարտ 2020թ. – ծրագրերի իրականացում
• մարտ 2020թ. – Գիտության փառատոնի եզրափակիչ փուլ
• ապրիլ 2020թթ. - Միջազգային գիտատեխնիկական փառատոնին մասնակցության համար ծրագրերի փաթեթի պատրաստում և ներկայացում:

Հայտերը կարող եք ուղարկել asef@scs.am էլեկտրոնային հասցեին, որպես նամակի վերնագիր նշելով դպրոցի համարը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. հոկտեմբերի 7-ն է: 
Լրացուցիչ տեղեկությունների համար.
էլեկտրոնային հասցե՝ asef@scs.am 
Հեռախոս - 094-542472 

Լրահոս

Նմանատիպ նորություններ