Հայաստանում մեկնարկել է մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման ծրագիրը

am
hayastanoum-meknarkel-e-mince-120-mvt-hzoroutyamb-areayin-kayanneri-karoucman-cragire

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ»,- գրել է Ավինյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ