Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ. Բրիջիտ Մակրոնին հիացրել է Հայաստան կատարած ճամփորդությունը

am ru
hayastanoum-mez-aynqan-lav-enq-zgoum--or-cenq-ouzoum-heranal-brijit-makronin-hiacrel-e-hayastan-katarac-jampordoutyoune

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնայք, այդ թվում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնն այսօր այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:

Նրանք եղան Երվանդ Քոչարի թագարանում, ապա քայլեցին դեպի Կասկադ՝ այցելելով Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Կասկադում շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը նշեց. «Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ։ Շնորհակալություն Հայաստանին այս յուրահատուկ ընդունելության համար, սա հիանալի ճամփորդություն էր»։

Ֆրանկոֆոն երկրների տիկնայք այցելեցին նաև Գրիգոր Խանջյանի և Սվարովսկու թանգարաններ։

Առաջիկայում նրանք կլինեն նաև Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավանում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ