Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայազգի աստղ Ալվուշկին կբացահայտի իր ինստագրամյան գաղտնիքները

am
hayazgi-astx-alvouskin-kbacahayti-ir-instagramyan-gaxtniqnere

Instagram-ում 730 հազարից ավելի հետևորդ ունեցող հայտնի աստղ Ալվուշկին (@alvuwki) ապրիլի 27-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վարպետության դաս կանցկացնի:

«Խորհուրդներ Ալվուշկիից» խորագրի ներքո ինստագրամի հայազգի աստղը, ում իսկական անունն է Ալվինա Ամիրյան, կբացահայտի ինստագրամյան բոլոր գաղտնիքների, առաջխաղացման մեխանիզմների ու տվյալ կայքը բիզնես նպատակներով օգտագործելու ու գումար վաստակելու եղանակները:

Ալվուշկին փաստում է՝ ինստագրամյան իր հաջողությունները սկսվեցին ընդամենը 3 տարի առաջ: Այնպես էր ստացվել, որ նա հարսանիքի էր հրավիրված, և դրանից առաջ շուրջ 3 օր հաց չէր կերել: Հայտնվելով հարսանիքին՝ ինստագրամի ապագա աստղն առաջին հերթին սկսեց հաց ուտել, իսկ նրա ընկերուհին տեսանկարեց այդ գործընթացը՝ տեսանյութն էլ տեղադրելով Instagram սոցիալական ցանցում: Տեսանյութը բավականին լայն տարածում գտավ, ինչից հետո աղջիկն սկսեց ինստագրամյան էջ վարել:

Ալվուշկին վստահ է՝ Instagram սոցիալական ցանցն այսօր հիանալի գործիք է գումար վաստակելու համար, պարզապես պետք է այն ճիշտ կիրառել: Հայաստանում դեռևս նմանօրինակ թրեյնինգ չի կազմակերպվել, և Ինստագրամի աստղը փաստում է՝ հանդիպումը յուրահատուկ հավաք կլինի իր երկրպագուների հետ: Իրադարձության շրջանակում ներկայացնելու է իր հաջողության պատմությունը, ներկայացնելու է հաջողության հասնելու քայլերն ու մեխանիզմները, ինչպես նաև անելիքները:

Հետաքրքրությամբ պայմանավորված՝ ցանկություն կա նաև շարունակել նմանատիպ հանդիպումները: Հավելենք, որ Ալվուշկիի հետ հանդիպման տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ