Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայերեն առաջին աշխարհաբար տպագիր մաթեմատիկական գիրքը՝ Գրատպության թանգարանում

am
hayeren-arajin-asxarhabar-tpagir-matematikakan-girqe-gratpoutyan-tangaranoum

Գրատպության թանգարանում ցուցադրվել է հայերեն առաջին աշխարհաբար տպագիր մաթեմատիկական գիրքը՝ «Արհեստ համարողութեան» անունով:

«Աւարտեցաւ պիտանացու եւ շահաւէտ գրգուկս համարողութեան ի փառս մեծագոյնս աստուծոյ եւ ի վայելումն հանուրց հայկազունեաց վաճառականաց յամի ներ մարմնութեան Տեառն. 1675 Նոյեմբերի ամսոյ 21 ի մարշիլեայ քաղաքի ի հայրապետութեան տեառն Յակոբայ հայոց Կաթուղիկոսի եւ ի թագաւորութեան Լուտովիկոսի չորեքտասան երրորդի արքային ֆրանցիզաց: Արդ որք օգտիք սովաւ յիշեցէք զմատակարարս սորին եւ զաշխատօղս եւ մանաւանդ զհանգուցեալն ի Քրիստոս զՈսկան վարդապետն եւ զազգատոհմս նորին բնաւս, ընդ որս եւ դուք յիշեցեալք լիջիք ի Քրիստոսէ աստ եւ ի հանդերձելումն Ամէն», -կարդում ենք գրքի վերջին էջում:

Հիշատակությունը շատ նման է Ոսկանյան Այբբենարանի «ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ին, քանի որ երկու գիրքն էլ տպագրվել են նույն թվականին, նույն տպագրիչի կողմից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ