Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

am
hayeri-masnakcoutyoune-erkrord-hamasxarhayin-paterazmin

Առաջին աշխարհամարտի ժամանակ բանակ է զորակոչվել մոտ 600.000 հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300.000 մարդ:

ԽՍՀՄ  մյուս հանրապետություններից՝ 200.000:

Դաշնակից բանակների շարքերում՝ 100.000 (միայն ԱՄՆ-ի բանակում՝ 18,5 հազար զինվոր ու սպա):

Հայերը մասնակցել են նաև Դիմադրության շարժմանը:

Պատերազմի սկզբում կազմավորվեցին հայկական (ազգային) 6 դիվիզիաներ: Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատար՝ Արտաշես Վասիլյան): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը:

Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին խորհրդային բանակի այլ զորամիավորումներում և տարբեր զորատեսակներում (տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն):

Զավթված տարածքներում գործում էին հայկական «Հաղթանակ», «Կարմիր աստղ», «Միկոյան» պարտիզանական ջոկատները:

107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հովհ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի),

27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների:

70.000 հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով:

63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ:

Հովհաննես Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր:

Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացան մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հովհ. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան):

Ռազմաճակատի կարիքների համար հանրապետությունն արտադրում էր մեծ պահանջարկ ունեցող արհեստական կաուչուկ, զենքի ու զինամթերքի որոշ տեսակներ, պարենամթերք:

Հայերն իրենց խնայողություններն ու միջոցները՝ 216 մլն ռուբլի, նվիրաբերեցին Պաշտպանության ֆոնդին: Նրանց միջոցներով ստեղծվեցին «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» ավիաէսկադրիլիաները, «Հայաստանի կոլտնտեսական», «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյուները, «Խորհրդային Հայաստան» զրահագնացքը և այլն:

Ֆաշիզմի դեմ պայքարեցին նաև Սփյուռքի հայերը (պատերազմի նախօրեին՝ շուրջ 1,5 մլն մարդ), որոնք, ի դեմս ֆաշիզմի, տեսնում էին նաև Հայաստանին սպառնացող վտանգ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նաև նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին. ԽՍՀՄ ուղարկեց տաք հագուստ, դեղորայք, նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները:

Հայրենիքի և Սփյուռքի հայերի համախմբմանը մեծապես աջակցեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցին:

Աղբյուրը՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր » հանդես 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ