Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հային Հայի դեմ լարելու այս մոլուցքը, ի վերջո կհանգեցնի քաղաքացիական մեծամասշտաբ բախումների. Գևորգ Գևորգյան

am
hayin-hayi-dem-larelou-ays-moloucqe--i-verjo-khangecni-qaxaqaciakan-mecamasstab-baxoumneri-georg-georgyan

Երկրի ներքին անվտանգությունը կաթվածահար է արվում՝ քայլ առ քայլ, որը հանգեցնելու է մեր զինված ուժերի, մեր Հայրենիքը պահող զինվորի թիկունքի թուլացմանը: 

  Հենց այս պահին, Ադրբեջանի բանակը անց է կացնում «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքներ: Ներգրավված են 23 հազար զինծառայող, 120 միավոր տանկ, 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Իրավիճակը առավել քան վտանգավոր է:

  Իսկ Փաշինյանը համակարգված ուղղորդում է որոշակի զանգվածների.
ա. Դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու կոչ է արվում երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից՝ դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու հստակ հրահանգով:
բ. Քաղաքացիական բախումների տարբեր օջախներ ստեղծելով, դարձյալ թիվ մեկ պատասխանատուն փորձում է երկարաձգել իր իշխանությունը, դրանով իսկ իրեն ձերբազատելով ժողովրդին տրված խոստումների պատասխանատվությունից:
գ. Իշխանությունը կործանարար բաժանումներ է կատարում ժողովրդի տարբեր հատվածների միջև, ծայրաստիճան լարելով իրավիճակը, որի արդյունքում խուլիգանական, ագրեսիվ հարձակումների են ենթարկվում ազգային ազատագրական պայքարի մասնակից, խարիզմատիկ գործիչներ՝ մանկահասակ երեխաների ներկայությամբ: 

Հային Հայի դեմ լարելու այս մոլուցքը, ի վերջո կհանգեցնի քաղաքացիական մեծամասշտաբ բախումների, որն էլ մեր Երկիրն ու Պետականությունը կտանի կործանման: 
Ուշքի եկեք, ՀԱՅԵ´Ր !

Լրահոս

Նմանատիպ նորություններ