Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

am
hayk-maroutyani-glxavorac-patvirakoutyounn-arajin-pastonakan-aycov-meknel-e-arcax

Երևանի աղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին և 14-ին առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:

Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:  Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ