Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Հայկ Մարությանի խոսնակը՝ քաղաքապետի հրաժարականի լուրերի մասին

am
hayk-maroutyani-xosnake-qaxaqapeti-hrajarakani-loureri-masin

Երևանի անագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Hayeli.am-ի հետ զրույցում նշել է՝ ըստ օդում կախված լուրերի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական է տվել, պարզապես այդ մասին դեռ հրապարակավ չի հայտարարել։

Այս տեղեկության իսկությունը պարզելու  համար Irakanum.am-ը դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Նա հերքեց վերոնշյալ տեղեկությունը։

«Այդ տեղեկությունն իրականության հետ բացարձակ առնչություն չունի։ Դա պարզապես բամբասանք է», – ընդգծեց Հակոբ Կարապետյանը։

Հարցին՝ իսկ քաղաքապետը մտադի՞ր է հրաժարական տալ, Կարապետյանը դարձյալ նշեց, որ նմանատիպ լուրերը և վարկածները չեն համապատասխանում իրականությանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ