Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Հայկական և բրիտանական զինվորական նվագախմբերի համերգ Երևանում

am en
haykakan-e-britanakan-zinvorakan-nvagaxmberi-hamerg-ereanoum

Երևանում Բրիտանական դեսպանատունը հրավիրում է մասնակցելու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and Bugles of The Rifles և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբերի համատեղ բացօթյա համերգին:

Համերգը հրաշալի հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին վայելելու բրիտանական և հայկական նվագախմբերի հարուստ երգացանկը։ «Սալամանկան» արդեն չորրորդ անգամն է հանդես գալու Հայաստանում։

Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից` նշանավորելու երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակում, և բաց կլինի հանրության համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ