Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Հայկական երգի օր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

am
haykakan-ergi-or-armavir-qreakataroxakan-himnarkoum

Հոկտեմբերի 8-ին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ, ելույթ ունեցավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար:

Միջոցառմանը հնչեցին ոչ միայն երաժշտական բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի անմահ ստեղծագործություններից, այլ նաև հայ ժողովրդական երգերի հարուստ ընտրանիից:

Համերգի կազմակերպիչներն այս միջոցառմամբ հետապնդում են մի գլխավոր նպատակ. անմահացնել ժողովրդական երգերի և Կոմիտասի լինելիությունն ու արվեստը Հայաստանի հնարավոր բոլոր անկյուններում:

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին և որպես երախտիքի խոսք՝ համերգի մասնակիցներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերները։ Կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասացին նաև հիմնարկի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ