Հայկական ֆուտբոլային երկու ակումբներ կշարունակեն պայքարը

haykakan-foutbolayin-erkou-akoumbner-ksarounaken-payqare

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հայկական ակումբներից պայքարը կշարունակեն «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»։ «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում ընդհանուր 2-1 հաշվով առավելության հասավ չեխական «Յաբլոնեց» ակումբի նկատմամբ, իսկ «Արարատ-Արմենիան» ընդհանուր 4-1 հաշվով՝ Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնի»։ Երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի  անգլիական «Վուլվերհեմթոնի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան»՝ վրացական «Սաբուրթալո» ակումբի։

 

Պետք է նշել, որ «Փյունիկին» բաժին է հասել շատ ուժեղ մրցակից, և անիրական ենք համարում «Փյունիկի»՝ հաջորդ փուլ անցնելը։ Բայց խաղալով այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպեսիք են Ռաուլ Խիմենեսը, Ժոաու Մոուտինյոն, Պատրիկ Կուտրոնեն, Ռուբեն Նեվեշը, Ռուի Պատրիսիոն..., որոնք եղանակ են ստեղծում այսօրվա ֆուտբոլում։ Հայկական ֆուտբոլի համար բացառիկ նվաճում է՝ խաղալ անգլիական ուժեղ ակումբներից մեկի հետ։

Նշենք ,որ նման դեպք գրանցվել է 45 տարի առաջ, երբ Երևանի «Արարատը»  Գավաթակիրների գավաթ մրցաշարում հանդիպել էր անգլիական մեկ այլ ակումբի՝ «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ։ «Փյունիկի» ֆուտբոլիստների համար սա լուրջ փորձություն է, որի ընթացքում կարելի է ահռելի փորձ ձեռք բերել հետագայում մեծ ակումբների դեմ խաղալու և   նաև հաղթելու լուրջ ակումբների։

 

 

Իսկ «Արարատ-Արմենիային» բաժին է հասել մի թիմ, որին հնարավոր է հաղթել և հայկական ֆուտբոլի պատմության մեջ յուրատեսակ ռեկորդ գրանցել հասնել Play off-ում, որին մինչ այժմ  հայկական ակումբներից ոչ մեկը չի կարողացել հասնել։ Պետք է ուրախությամբ նշենք ,որ մեր երկիրը ՈւԵՖԱ-ի ակումբային ռեյտինգում այս տարի վաստակել է 2.25 միավոր, վերջին հինգ տարիների ցուցանիշներով 7.125 միավոր ունի և բարձրացել է 37-րդ տեղ՝ առաջ անցնելով Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Բոսնիայից, Վրաստանից և այլ երկրներից։

 

Սա փաստ է, որն ուրախացնում է բոլորիս, քանի որ հայկական ֆուտբոլը վերջապես դուրս է եկել հետնապահների անդունդից, որտեղ սովորաբար գտնվում էր։

Լրահոս

Նմանատիպ նորություններ