Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հայկական կինոժառանգությունն անմխիթար պայմաններում է հայտնվել. Արա Խզմալյան

am
haykakan-kinojarangoutyounn-anmxitar-paymanneroum-ehaytnvel-ara-xzmalyan

Կինոյի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը ծագել է դեռևս անկախության առաջին տարիներից, սակայն այս մտադրությունները, նախաձեռնությունները, ոլորտն օրենսդրորեն կարգավորելը կարծեք թե չեն հասել որոշակի հանգրվանի: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելեց, որ սա մի դեպքում պայմանավորված է եղել ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը չգիտակցելով, մեկ այլ դեպքում եղել է պարզապես քաղաքական կամքի բացակայության հետևանք:

«Ի ուրախություն մեզ, պետք է ասեմ, որ այս տարիների՝ անցած տասնամյակների ընթացքում առանձին կինոգործիչներ, կինոոլորտի առանձին մասնագիտական խմբեր մշատապես փորձել են առաջ տանել այս խնդիրը և հասունացնել ոլորտն օրենսդրորեն կարգավորելու գիտակցությունը: Ինչ վերաբերում է կինոլորտի անցյալին, բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունեցել ենք շատ անփառունակ էջեր և մեծ անկումներ: Օրինակ, գրեթե ոչնչացվել է «Հայ ֆիլմ» կինոստուդիան, կողոպտել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, անմխիթար պայմաններում է  հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե ոչնչացվել է կինոթատրոնների ցանցը, չեզոքացել է կինովարձույթը որպես հասկացություն, տարիներ շարունակ կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ են գործել կինոարտադրությունում: Այս ամենը անարդյունավետ է դարձրել պետական ֆինանսավորումը և առհասարակ վարկաբեկվել է պետական աջակցության գաղափարը»,- նշեց Խզմալյանը:

Իսկ ոլորտի օրենսդրական կարգավորումը, փոխնախարարի խոսքով՝ մի քանի նպատակ է հետապնդում. «Օրենսդրական կարգավորումը նպատակ ունի օրենսդրորեն ապահովել Հայաստանի Հանրապետությունում կինոլորտի զարգացումը՝ կինորատադրությունից մինչև կինովարձույթ, օերնսդրորեն սահմանել կինոոլորտի պետական կառավարման մարմինների բոլոր գործառույթները և այլն»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ