Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայկական «Նիագարայի» լեգենդը

am
haykakan-niagarayi-legende

Թռչկանը Հայաստանի ամենաբարձր և միաժամանակ ամենաջրառատ ջրվեժն է, այդ իսկ պատճառով երբեմն անվանում են հայկական «Նիագարա»:

Թռչկանի ջրվեժը ամենահայտնի տեսարժան վայրերից է, ուր հաճախ գալիս են ընտանիքներով, վայելելու համար հրաշալի բնությամբ շրջապատված ջրվեժի հիասքանչ տեսարանը: Ջրվեժը  գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։

Ըստ ավանդության՝ Չիչխան գետում շատ իշխան ձուկ կար, և երբ տեղացի բնակիչները տեսել են, թե ինչպես ձուկը ձվադրման ընթացքում հոսանքին լողալիս դուրս է ցատկում ջրից, ջրվեժն անվանել են Թռչկան:

Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Ջրվեժն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ